12 мая 2012

Արեգակի կողքին նորից այլմոլորակային նավ է նկատվել

ՆԱՍԱ -ն իր պաշտոնական կայքից վերացրել է Արեգակի մոտ գտնվող այլմոլորակային նավի լուսանկարը:


ՆԱՍԱ -ն թաքցնում է այն փաստը, որ Արեգակի մոտով այլմոլորակայինների նավ է թռչում: /ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ/
Մասնագետները ՉԹՕ պատկերող լուսանկարները վերացրել են ՆԱՍԱ պաշտոնական կայքից:
Մեր բլոգից միշտ կարող եք օնլայն դիտել NASA - Live:


Վերջերս համացանցի հիթերից դարձավ SOHO (Solar and Heliospheric Observatory) աստղադիտակի կողմից ապրիլի 24 -ին ուղարկված լուսանկարների կադրերից պատրաստված տեսանյութը: Էնտուզիաստները դրանցում մեր լուսատուի վրա կախված տարօրինակ օբյեկտ են նկատել: Որը շատ է նման ֆանտաստիկ ֆիլմերում պատկերված աստղագնացի:
ՆԱՍԱ -ն սենսացիոն կադրերը ոչ մի կերպ չի մեկնաբանել:
/3 ֆոտո/


Նկարված եւ ուղարկված է SDO աստղադիտակից, 3 մայիսի, 2012թ.
Այժմ պարզվել է այդ նույն ՉԹՕ -ն այլ անկյունից լուսանկարել է Արեւին հետեւող եւս մեկ սարք` SDO (Nasa's Solar Dynamics Observatory) 3 մայիսի, 2012 թ.:  Օբյեկտը նկատելի է սկսված UTC 13 ժամ 19 րոպե 41 վարկյանից, նկատելի էր, հիմա ՉԹՕ պատկերը անհետացել է:

Մայիսի 5 -ին rob19791 նիկով բլոգերը () YouTube տեղադրել է ՆԱՍԱ պաշտոնական կայքից արտատպած ՉԹՕ կադրեր, որտեղ ՆԱՍԱ -ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը հասարակությանը ծանոթացնում են Արեգակի վրա տեղի ունեցող գործընթացին, եւ հրապարակվում են SDO (NASA), SOHO (ESA/NASA), STEREO (NASA) արևային աստղադիտակների կողմից ուղարկված լուսատուի լուսանկարները:
Պատկերները տեսնելու համար հարկավոր է պատուհանում /վերեւի ձախ/ հավաքել ամսաթիվ  (օրինակ, 2012/05/03) եւ ժամը (օրինակ, 13:19:41): Հայտնվող գունավոր պատկերները լուսատուի նկարներն են, ի դեպ այլ ժամանակը գրելով կարելի է փոխել նկարները:
SDO աստղադիտակից, խոշոր պատկեր
Այսպես ուրեմը` դեռ մայիսի 5 -ին, ինչպես վկայում է  rob19791 -ը  ՉԹՕ -ն եղել է կադրերում: Սակայն այն բանից հետո երբ կադրերից պատրաստված տեսանյութը հայտնվել է YouTube -ում,  helioviewer կայքում ՉԹՕ պատկերող լուսանկարները վերացել է:
Նկարը ուղարկված է SOHO աստղադիտակից, 2012 թ. ապրիլին
Բլոգերը վստահ է, որ ՆԱՍԱ -ն է օբյեկտը վերացրել, որպեսզի նկարում պատկերվածը չբացատրի նկարի խոտանի բնույթով, որին դժվար թե այս անգամ հավատան:
Չեն կարող անընդհատ խոտանները իրար նմանվող լինել ու փչացնել կադրերը որոնք նկարվել են տարբեր սարքերից, ասում է  rob -ը, (բլոգեր):  Նշանակում է Արևի մոտ իրոք մեկը թռչում է, իսկ ո՞վ եթե ոչ այլմոլորակայինները...:  ՆԱՍԱ -ում այնքան լրջորեն են վերաբերվել կադրում հայտնված ՉԹՕ -ին, որ գերադասում են դրա մասին լռել:
Նման թեմաներ Հսկայական այլմոլորակային տիեզերանավ է մոտեցել Արեգակին:
Նման թեմաներ կարող եք գտնել օգտվելով բլոգի որոնումից
Այս գրառումը պատրաստելու համար օգտվել եմ http://www.kp.ru/|,  http://www.youtube.com, աղբյուրներից:
Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет: