Pages

08 мая 2012

Սեւ պղպեղը չի թողնի գիրանալ

Global Look Press Մայիս 5, 2012

Վերջերս, Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողներին հետաքրքրված էին այն փաստով, որ ուտելով չիլիական կծու պղպեղ, մարդիկ միշտ քրտնում են: Դուրս է գալիս կարելի է սուր համեմունքի հատկությունները օգտագործելով բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, ավելորդ կիլոգրամները ծախսելու համար:

Այժմ, կորեական փորձագետներն առաջարկում են սեւ պղպեղի մեջ մտնող միացության օգնությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից, այդ բաղադրիչը նաեւ մարդուն ստիպում է փռշտալ, հայտնում է  WebMD -ն: Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ պղպեղում առկա պայպերինը թույլ չի տալիս նոր ճարպային բջիջներ ձեւավորվել: Սա նշանակում է, որ տեսականորեն դա կարող է գիրության դեմ դեղերի հիանալի բնական այլընտրանք լինել:

Այս պահին գիտնականները, ի դեմս Սեուլի Սեջոնգ համալսարանից Ույ-Հյուն Պակի, լաբորատոր եւ համակարգչային մոդելների վրա արդեն փորձարկել են պայպերինի ազդեցությունը ճարպային հյուսվածքներում գեների էքսպրեսիայի /արտահայտման/ վրա:

Արդյունքների համաձայն, պայպերինը միջամտել է նոր ճարպային բջիջների առաջացման համար պատասխանատու գեների ակտիվությանը: Այդպիսով, սկսվել է մի շղթայական ռեակցիա, որն օգնում է վերահսկել ճարպերի ձեւավորման գործընթացը:


Պատրաստված է lurerarm Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Ավելացնել մեկնաբանություն