Pages

30 марта 2012

Ֆարմակոլոգները մեկ քայլ են ետ կանգնած կյանքը երկարացնող անվտանգ միջոց ստանալուց

Global Look Press Մարտ 30, 2012
Իր ժամանակին ռապամիցինի ստեղծումը կարծես իրական առաջընթաց էր փոխպատվաստման գործում: Այն տրվում էր փոխպատվաստման վիրահատություն վերապրածներին, որ կանխեն օրգանի մերժումը եւ քաղցկեղով հիվանդներին:

Միայն որոշ ժամանակ անց, գիտնականները պարզեցին, որ դեղամիջոցը երկարացնում է կյանքը, բայց հիվանդը պետք է վճարի առողջությունով, նրա մոտ շաքարախտ է զարգանում, - գրում է  New Scientist -ը: Այժմ միջոցը անվտանգ օգտագործելու հույս կա:

Հետազոտողները ի դեմս Դավիթ Սաբատինի, Վայթհեդ կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտից կարողացավ ձեւափոխել դեղամիջոցը, պահպանելով նրա արդյունավետությունը, եւ հեռացնելով կողմնակիի հետեւանքները:

Մկների հետ փորձարկումները ցույց են տվել, որ միջոցը ազդում է երկու կարեւոր սպիտակուցի` MTORC1 եւ MTORC2 վրա: Շնորհիվ MTORC1 գենի վրա կատարվող ազդեցության, հաջողվում է բարձրացնել կյանքի տեւողությունը: Բայց MTORC2 վրա կատարվող ազդեցությունը առաջացնում է շաքարախտ:

Ներկայումս Սաբատինի ղեկավարությամբ գործող խումբը զբաղվում է ռապամիցինի տարատեսակների ստացման վրա, որն աշխատելու է միայն MTORC1 գենի նկատմամբ: Նրանք ցանկանում են ստանալ կատարյալ դեղ, որն երկարատեւ ազդեցություն կգործի, եւ վատ կողմեր չունենա:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Ավելացնել մեկնաբանություն