01 декабря 2011

Ձկան սիրահարները պաշտպանված են Ալցհեյմերի հիվանդությունից:

Սկանավորման արդյունքները ցույց են տվել որ ձկան սիրահարները պաշտպանված են Ալցհեյմերի /Alzheimer/ հիվանդությունից:
Global Look Press
1 դեկտեմբերի 2011թ.

Տարեց մարդիկ արժե ուշադրություն դարձնեն խաշած կամ տապակած ձկանը, մտցնելով այն կերակրացանկի մեջ: Գիտնականները խորհուրդ են տալիս, շաբաթվա ընթացքում առնվազը մեկ անգամ ձուկ ուտել, որպեսզի լավացնեն ուղեղի վիճակը, գրում է WebMD:
Մասնագետները ուղեղի սկանավորման համապատասխան փորձեր են կատարել, սկանավորելով երկու խմբի մարդկանց. ովքեր կերակրացանկում պարբերաբար ձուկ են օգտագործել և նրանց ովքեր հազվադեպ են օգտագործել: Առաջին խմբի մարդկանց մոտ, ուղեղի բջիջները, որոնք ընկած են կարճատև հիշողության պատասխանատու հատվածում, ավելի քիչ են մահցել: Բացի դա, նրանց մոտ ավելի քիչ են նկատվել Ալցհեյմերի հիվանդության զարգացումներ կամ հոգեկան խանգարումներ:
Պիտտսբուրգի համալսարանից Սայրուս Ռաջին նշում է, որ արդեն ապացուցված է ուղեղի վրա ձկան ուղակի ազդեցությունը, իր դրական  հատկություններով: Ըստ ամենայնի, գաղտնիքը կայանում է օմեգա-3 յուղաթթուներում: Բայց ցավոք օմեգա-3 չի օգնում այն մարդկանց, որոնց մոտ արդեն ախտորոշվել է հիվանդությունը, -ասում է նա:


Վերջին փորձերը իրականացվել են 260 մասնակիցների շրջանում (որոնց միջին տարիքը եղել է 71): Հետազոտության անցկացման պահին (1989-1990 թվեր) նրանց մոտ հիշողության հետ կապված խնդիրներ չեն եղել: Նրանք բոլորը լրացրել են իրենց կերակրացանկի մասին հարցաթերթիկներ: Նրանցից 163 շաբաթվա մեջ ամենաքիչը մեկ անգամ ձուկ են օգտագործել:
Գիտնականները սկանավորել են մասնակիցների ուղեղները մինչ փորձը սկսելը և 7 տարի անց: Արդյունքում այն մարդկանց մոտ, որոնք համարյա ձուկ չեն ուտում, դեպքերի 47% Ալցհեյմերի հիվանդություն է սկսել զարգանալ նաև հաջորդող 5  տարիներում:  Ձկան սիրահարների մոտ նմանատիպ խնդիր է առաջացել միայն փորձի 3%  մասնակիցների մոտ:
Պատրաստվել է http://lurerarm.blogspot.com/
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет: