![]() |
նկարը interfax.by
30 նոյեմբերի 2011թ. Կանզասի Համալսարանի գիտնականները ապացուցել են. մարդիկ որոնց օրգանիզմում ցածր է վիտամին D պարունակությունը բայց լրացնելով դա ավելի քան 50% վիտամինով ավելի քիչ հավանական է մահանան: Մինչդեռ վիտամինի դեֆիցիտը մոտ երկու անգամ բարձրացնում է մահացության հավանականությունը: Իսկ մոտ 10000 հիվանդների տվյալների վերլուծությունը ցույց է տվել որ նրանց մոտ 70% մոտ վիտամին D դեֆիցիտ կա: Այս մարդիկ նաև գտնվել են սրտային հիվանդությունների զարգացման ռիսկայնության խմբում, գրում է The Vancouver Sun:
Վիտամինի ընդունումը 60% կրճատում է տվյալ ռիսկը: Սրտաբան պրոֆեսոր Ջեյմս Վացեկի խոսքերով, սրտային հիվանդությունների և վիտամինի դեֆիցիտի բացահայտ կապը անսպասելի էր:
Այդպիսով, վիտամինի անբավարարություն է ֆիքսվում, երբ նրա համակենտրոնացումը մեկ միլիլիտր արյան մեջ կազմում է 30 նանոգրամից պակաս: Այս դեպքում դիաբետի հավանականությունը ավելի քան երկու անգամ մեծանում է, հիպերտոնիան – 40% և ավելի, կարդիոմիոպատիան /cardiomyopathy/ - մոտ 30%: Ընդհանուր առմամբ այս մարդկանց մոտ մեծ է մահվան հավանականությունը:
Վիտամինի ընդունումը մոտ 60% նվազեցնում է մահվան ռիսկայնությունը: Վացեկը խորհուրդ է տալիս օրեկան 1000-2000 միավոր վիտամին D ընդունել, քանի որ միշտ չէ որ հնարավորություն է լինում արևի տակ տաքանալ, որպեսզի արևի ազդեցությունից մարմնում սկսվի այդ վիտամինի արտադրությունը: Պակասը կարելի լրացնել նաև եթե կերակրատեսակների մեջ ավելացվի յուղոտ ձուկ, ձու և կաթ:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:
Отправить комментарий