Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ զբոսաշրջիկներին, ովքեր որոշել են այցելել ցունամիից ու երկրաշարժից երեք առավել տուժած շրջաններ - Միյագի /Miyagi/, Իվատե /Iwate/ եւ Ֆուկուսիմա /Fukushima/, կտրվեն վիզաներ-առանց վիզայի համար հյուպատոսական վճարներ գանձելու, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս քայլը նպատակ ունի աջակցել այդ շրջանների վերականգնման գործընթացին, եւ կիրառվելու է նոյեմբերի 15 - ից հետո ներկայացվող բոլոր վիզայի դիմումների հանդեպ եւ ուժի մեջ է հինգ տարի, - ասված է նախարարության հաղորդագրությունում: Ըստ վերջին տվյալների, 2011 թվականի հունվար - հուլիսին Ճապոնիա 3,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 33% - ով ցածր է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Տուրիստական հոսքերին հարված է հասցրել ոչ միայն ցունամին, որը հանգեցրել է վթարի «Fukushima» ԱԷԿ-ում, այլ նաեւ տեղական արժույթի կուրսի աճը, զբոսաշրջիկների ուղեւորությունը այդ երկիր դարձնելով շատ թանկ հաճույք:
Զբոսաշրջություն գործակալությունը մտադիր է անցկացվող քարոզարշավի շրջանակներում բյուջեից 1.1 միլիարդ իեն (14.1 մլն) ծախսել, որով 10 հազար զբոսաշրջիկի կտրվի անվճար ուղեվորության տոմսեր այդ երկիր այցելելու համար: Մարտի 11 - ի երկրաշարժի հետևանքով վթարված «Fukushima-1» ԱԷԿ-ից արտանետված ճառագայթման բարձր մակարդակ է արձանագրվել շրջակա ջրերում եւ հողում: Մոտ 80 հազար մարդ վթարի գոտուց 20-30 կմ հեռու է տեղափոխվել: Վթարի շրջաններում ռադիոակտիվ տարրեր են հայտնաբերվել բանջարեղենի, միս, թեյ եւ այլ մթերքներում:

Комментариев нет:
Отправить комментарий