Այսօր Ազգային Ժողովի քառօրյա նիստում, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ` ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը /հայտնի է նաև Շմայս մականունով /, դժգոհելով ընդդիմության ներկայացուցչի ելույթից, դահլիճում նստած տեղից սկսել է գոռալ. Չեմ եկել էստեղ, որ քո նման հայվանին լսեմ: Ինչից անակնկալի եկած Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. Հայվանը դու ես, էտ ի՞նչ կերպ ես խոսում: Չեմ հասկանում թե ձեզ ով է բռնում ու բերում այստեղ, -տարակուսել է ժառանգության պատգամավորը, դա լսելով Շմայսը ավելի շատ է բարկացել և ավելի բարձր բղավել: Նիստը նախագահող Սամվել Նիկոյանին չի հաջողվել հանգստացնել պատգամավորներին. Արմեն Մարտիրոսյանը կիսատ է թողել ելույթը, իսկ Առաքել Մովսիսյանը լքել է ԱԺ դահլիճը:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий