02 ноября 2011

Լոնգ-Այլենդ, ԱՄՆ. Գետնի փլուզումը ներս է քաշել մի 80 տարեկան մարդու:

Ձեզանից շատերը հավանաբար լսել են աշխարհի տարբեր մասերում տարօրինակ անցքերի կամ ճեղքերի առաջացման մասին: Դրանց մեջ հաճախ հայտնվում են ավտոմեքենաներ, մարդիկ:

Նա դուրս էր եկել թերթեր գնելու և ընկել խոր հորի մեջ, որը անհասկանալի կերպով հայտնվել էր նրա տան առջև: 3 մետր խորություն ունեցող փոսը տառացիորեն կուլ է տվել ծերունուն:


Նրա օգնության աղաղակներին տանիցվ դուրս է եկել աղջիկը և ոստիկանություն ու հրշեջների է զանգահարել: Փոսը շարժվել է, ինչպես ներկայացվում է, և ծերունուն ներս է քաշել: 

Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին են հասցրել ժամանել և ծերունուն պարանի օգնությամբ դուրս են քաշել, փոսի առաջացման պատճառը պարզվել չի հաջողվել:







Комментариев нет: