ԱՄՆ Արևի դինամիկայի աստղադիտարանը /ԱԴԱ-ամերիկյան գիտահետազոտական արբանյակ / գրանցել է Արևի վրայի ամենաուժեղ ժայթքումներից մեկը:
Արևի ակտիվության շրջանակը, դանդաղորեն պտտվելով Երկրագնդի ուղղվածության կետին մոտ ժամանակում ընդունակ է բնության նոր խանգարումներ առաջացնել: Այդ դիրքում ակտիվ շրջանը երկու շաբաթ կմնա,- կանխատեսում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների Ազգային վարչությունը:
Հինգշաբթի տեղի ունեցած Արևի վրայի ժայթքումը գնահատվել է X1,9 , այն «45 րոպե հետո Երկրի վրա ռադիոկապերի խափանումներ է հրահրել», տեղեկացրել է ՆԱՍԱ -ն:«Գիտնականները շարունակում են հետևել լուսատուի ակտիվության շրջանին, որը կարող է արեգակնային ակտիվության լրացուցիչ պոռթկումների բերել», — ավելացրել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:
Այն հիշեցնում է որ լուսատուի ակտիվությունը ասսոցացվում է այսպես կոչված արևային բծերով, որոնց թիվը ներկա պահին հասնում է մի քանի տասնյակի: Այդպիսի խոշորագույն բծերից է կատալոգում AR11339, որը 80 հազար կմ երկարություն ունի: Տվյալ շրջանում այս հինգշաբթի տեղի է ունեցել պսակային զանգվածի հզորագույն ժայթքում_ շիկացած պլազման /պրոտոնների, էլեկտրոնների, ծանր էլեմենտների հոսք/ սլացել է Վեներայի ուղղությամբ:
ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների Ազգային վարչության գնահատմամբ, 5 օրից ամենաուժգին ակտիվության շրջանը կգա այնպիսի դիրքի, որ նոր պսակային ժայթքումները /եթե դրանք տեղի ունենան/ Երկրի վրա ուղղված կլինեն: «Այդ շրջանը առաջիկա երկու շաբաթը Երկրի վրա ուղղված կլինի», — նշել է վարչության ավագ գիտաշխատող Ջո Կունչեսը:
Պսակային զանգվածների ժայթքումները կախված նրանց արտադրված ռենտգենյան ճառագայթումների պայծառությունից բաժանված են հինգ խմբերի. А, B, C, M, X : Ամենաուժգին ժայթքումները Х խումբն է, հետևող խմբերը տաս անգամ թույլ են նախորդից: Երկրի համար վտանգավոր է համարվում М և ավելին:
Ամենավտանգավորը համարվում է երբ լուսատուի պսակից նետված պլազմայի արագությունը հասնում է 1,6 մլն. կմ ժամի, իսկ զանգվածը կարող է հասնել 10 մլրդ տոննայի խումբը: Այդպիսի երևույթները ընդունակ են խափանել արբանյակների վրա տեղադրված սարքավորումները, Երկրի վրայի կապի միջոցները և մագնիսական փոթորիկներ առաջացնել, բայց մարդկանց համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:
Ամառը ՆԱՍԱ -ն Արևի վրա X6,9 խմբի խանգարումներ է արձանագրել, փետրվարին — Х2,2 խմբի, իսկ 2006թ. դեկտեմբերին —Х9 խմբի:
Բլոգից մեջբեջումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий