Համացանցում լուրեր են շրջանառվում Երևանի քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի
փոփոխության մասին, ըստ այդմ նա իր մտերիմներին ուղղակի ասել է, որ այլևս չի կարող աշխատել Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ։Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, որը Սերժ Սարգսյանը դեռ չի ստորագրել.,- գրում է http://ankakh.com -ը:
Մոտ 20 րոպե առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաստատել է Կարեն Կարապետյանի հեռանալու և այլ աշխատանքի անցնելու մասին լուրերը։
Քիչ առաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաստատել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այլ աշխատանքի անցնելու մասին լուրերը:
Մինչ ձեր հետ փորձում էինք հասկանալ քաղաքապետի փոփոխության հնարավոր զարգացումները, շաբաթը ուրբաթից շուտ եկավ և այս ավելի վաղ տպված գրառումը ստիպված եղա լրացնել: Շարունակենք ընթերցել ինչ են այս կապակցությամբ ավելի վաղ տպել լրատվամիջոցները:
«Չորրորդ
ինքնիշխանություն»-ը գրում է.- «Շրջանառվող խոսակցությունների համաձայն`
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւս հայտնի է, որ նման հարց կա
օրակարգում, եւ հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր
կոմիտեի նիստերին` հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից
հետո հնարավոր է իրենց հետ կանչեն եւ նշանակեն Երեիանի քաղաքապետ:»: iLur.am-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը Երևանի ներկայիս փոխքաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը կդառնա Երևանի քաղաքապետ, iLur.am-ի տեղեկություններով, հենց Տարոն Մարգարյանն է լինելու ՀՀԿ շտաբի պետը Երևանում։
28.10.2011թ. Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հեռուստատաեթերով հայտարարեց, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ և անձնական պատճառներից ելնելով։ Տեսանյութ.
Комментариев нет:
Отправить комментарий