Մինչ այսօրվա բուն նյութին անցնելը, փոքրիկ ակնարկ մեր հարևան և բարեկամ պետության մասին:
Տնտեսություն.
Համաշխարհային բանկի տվյալներով` Իրանի ՀՆԱ ընդհանուր ծավալը կազմում է 832 մլրդ դոլար/2009թ/, այդ ցուցանիշով Իրանը աշխարհի 180 երկրների մեջ գրավում է 17-րդ տեղը:
Հայերը Իրանում.
1999թ. տվյալներով` հայերի թիվն Իրանում կազմում էր 200 հազար, սակայն վերջին տարիներին բուռն թափով արտագաղթ է նկատվում: Մասնագետների տվյալներով` այժմ հայ համայնքի թիվը 100-120 հազար է, այլ տվյալներով` 60-70 հազար: Շատ իրանահայեր գաղթել են Հայաստան:
Հորմոզգան-Իրանի 31 մարզերից մեկը: Գտնվում է երկրի հարավում, Պարսից ծոցի ափին: Մարզի մայրաքաղաքը Բենդեր-Աբբաս նավահանգիստն է: Մարզի մեջ են մտնում Պարսից ծոցում գտնվող 14 կղզիներ, ափի երկարությունը 1000 կմ է: Բնակչությունը 1,5 միլիոն մարդ է: Այս մարզը հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ երկու ազատ առևտրի գոտի կա: Մեկը Քիշ կղզում մյուսը Քեշմ կղզում: Այս պահին Հորմոզգանում 11 գործող նավահանգիստ կա: Մարզում կա 5 ներքին և 3 միջազգային օդանավակայան: Մարզում զարգացած է գյուղատնտեսությունը: Երկրի ձկան որսի 30% բաժին է ընկնում այս մարզին: Կլիման շատ շոգ և խոնավ, ամառը հաճախ ջերմաստիճանը անցնում է 50°С, տարվա բոլոր եղանակներին տեղումների քանակը քիչ է: Այստեղ, 1272 թ. և 1293 թ. Բենդեր-Աբբաս նավահանգիստ է այցելել Մարկո Պոլոն և պատմել պարսկական զարդեղենի, նաև Հնդկաչինից բերվող փղոսկրի և մետաքսի, Բահրեյնից մարգարիտների զարգացած առևտրի մասին: ( XIV—XVII դդ. այս շրջանում գոյություն է ունեցել Օրմուզ պետությունը, կարևոր տեղ գրավելով ռեգիոնալ առևտրի ասպարեզում): Նկարների սկզբնաղբյուրը.
![]() |
![]() |
| Ձկնորսական նավ |
![]() |
| Լաֆթ նավահանգիստը հայտնի է իր բադղիրաներով /հողմ. աշտարակ/ |
![]() |
| Քեշմ կղզին ափամերձ մանղրովե թփերով |
![]() |
| Հունական նավ Քիշ կղզու մոտ /դեռ 1966թ. դեմ է առել այս ծանծաղուտում/ |
![]() |
| Մզկիթի դուռ Լաֆթ նավահանգստում |
![]() |
| Նավակները մեկնում են ձկնորսության |
![]() |
| Ձկնորսները Քեշմ կղզում |
![]() |
| Պարսից ծոցի դելֆինները |
![]() |
| Օրմուզ կղզու լողափը |
![]() |
| Ազվա - հորմոզգանյան նավաստիների արարողություն |
![]() |
| Բենդեր-Կոնգե կղզի, ջուրը այս կերպ են ամբարում |
![]() |
| Մարզում մոտ 70 տեսակ արմավ է աճեցվում. |





























Комментариев нет:
Отправить комментарий