Վիդեոն նկարահանվել է iPhone -ով , Կադդաֆիին խողովակից դուրս հանելուց մի քանի վարկյան հետո, որտեղ նա թաքնվել էր ,- գրում է GlobalPost:
Երևում է որ Կադդաֆին վիրավոր է և դեռ կենդանի է: Նրան գերի վերցրած մարդիկ գոռում են "Մի սպանեք նրան: Մի սպանեք նրան: Նա մեզ կենդանի է հարկավոր:" Ինչպես նաև մարդիկ անընդհատ գոռում են. "Ալլահ ակբար":
Լսվում են կրակոցներ և գոռոցներ: Նրանցից որն էր մահացու, կպարզի արդեն սկսված հետաքննության ընթացքում:
Կադդաֆիին սպանում են by lurerarm
Կադդաֆիին սպանում են by lurerarm
Կադդաֆիի կտակը.
Իսկ, Seven days news հղում կատարելով իր աղբյուրները պնդում է որ վերջին օրերին Կադդաֆին Սիրթ քաղաքում իր կտակն է հանձնել իր երեք ամենամոտ ծառայակիցներին: Նրանցից մեկը զոհվել է, երկրորդը գերի է ընկել, երրորդին հաջողվել է դուրս պրծնել: Համաձայն հաղորդագրության, Մուամմար Կադդաֆին պատվիրում է. "Նա չի ցանկանում իր մարմինը լվացնեն, և նա ցանկանում է իրեն թաղեն իսլամական օրենքի համաձայն և նույն հագուստով, որը նա կրել է երբ մահացել է: Նա ցանկանում է թաղվել Սիրթ քաղաքի գերեզմանոցում իր ժողովրդի և իր ընտանիքի կողքին: Նա ցանկանում է, որ իր ընտանիքի , հատկապես կանանց և երեխաներին հարգանքով վերաբերվեն: Անհրաժեշտ է, որ լիբիայի ժողովուրդը պահպանի իր ինքնատիպությունը, իր ձեռքբերումները, իր պատմությունը և նախնիների կերպարը և իր հերոսներին: Անհրաժեշտ է շարունակել պայքարել Լիբիայի հանդեպ իրականացվող ցանկացած օտարերկրյա ագրեսսիայի դեմ: Հաստատուն ապրելու համար անհրաժեշտ է Լիբիայում և ամբողջ աշխարհում վստահել ազատ մարդկանց:"
Այս մասին նայեցեք նաև.
Комментариев нет:
Отправить комментарий