Շուրջերկրյա ճամփորդությունը նկարահանվել է, ՄՏԿ-ից Այս տեսանյութը համացանցում դարձել է ամենաշատ նայվողներից մեկը, երկու օրում արդեն նայել են տասնյակ հազարավոր մարդիկ.
Ֆիլմը սկսվում է Խաղաղ օվկիանոսից և շարունակվում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներով, մինչ Անտարկտիդայում ցերեկային լույսի բացվելը: Բացի երկրագնդի քաղաքներից ու կղզիներից նկատվում է իոնոսֆերան (բարակ դեղնավուն գիծը) և մեր գալակտիկայի աստղերը:
Տեսանյութը պատրաստել է Ջեյմս Դրեյկը (James Drake), որը Մեծ Բրիտանիայում դպրոցի դասատու է աշխատում: Վիդեոն պատրաստելու համար նա օգտագործել է ՄՏԿ-ից կատարված 600 նկար, որոնք թույլատրելի են և տեղադրված են ՆԱՍԱ-ի կայքում (The Gateway to Astronaut Photography of Earth ), այստեղ միլիոնից ավելի նկար կա:

Իհարկե ՄՏԿ իրականում ջուրջերկրյա պտույտը 60 վարկյանում չի կատարում այլ 91 րոպեում:
Դրեյկը հիմնականում օգտագործել է Երկրի գիշերային նկարները: Ներքևում տեսանելի են մեծ և փոքր քաղաքների լույսերը, կայծակների փայլատակումը ամպերում:

Արևածագը Անտարկտիդաի վրա-այստեղ ավարտվում է սրընթաց ճանապարհորդությունը:
ՄՏԿ -ն 2000թ. հուլիսի 26-ից. այսինքն արդեն 11 տարի է ինչ աշխատում է տիեզերքում:
Մ ՏԿ-միջազգային տիեզերական կայան:
Բլոգից նյութեր վերցնելուց հղումը պարտադիր է
Комментариев нет:
Отправить комментарий