
2012թ. Գինեսի գրքում նորից գրանցվել են ամենաանսովոր և տարօրինակ ռեկորդները: Ահա դրանցից մի քանիսը.
1. Ամենաերկար լեզուն ունի Շանել Տապպերը Կալիֆոռնիայից, ԱՄՆ. Նրա լեզվի երկարությունը 9,75 սանտիմետր է:

2. Կրիս Ուոլտոն “Dutchess” ցուցադրում է իր եղունգները որի ընդհանուր երկարությունը 6 մետր է, որը աճեցրել է 18 տարում:

3. Ռոբ Հալլ Դոնկաստերից, Մեծ Բրիտանիա, նրան է պատկանում
Դալեկների* ամենախոշոր հավաքածուն: Նրա հավաքածուի մեջ կա տարբեր դալեկների 570 մոդելներ:

4. «Դոկտոր Հաուս» բժշկական դրաման ամենահանրաճանաչն է աշխարհում, այն նայել են 81,8 միլիոն մարդ, աշխարհի 66 երկրներում:

5. Ամենաշատ շները որ միաժամանակ թռել են պարանի վրայով 13 -ն են, այս ռեկորդը տեղի է ունեցել շնորհիվ Վան Ուչիդի, Ճապոնիաի Վան կրկեսից:

6. Տվիտերում ամենաշատը Լեդի Գագաի հետևորդներն են:

7. Սոլո-երգչուհի Ադելը գրանցվել է Գինեսի գրքում շնորհիվ այն բանի որ Մեծ Բրիտանիաի հիթ շքերթներում 11 շաբաթ շարունակ գտնվել է առաջին տեղում: Նա նաև միակ կին երգչուհին է որի երկու երգերը միաժամանակ տեղ են գտել բրիտանական երգերի լավագույն հնգյակում:

8. Նկարում 70-ամյա Ռոջեր Ալլսոպպն է Շեքսպիր լողափում, Դուվր, Կենտ: Նա աշխարհի ամենածեր մարդն է որին հաջողվել է լողալով անցել անգլիական նեղուցը:

9. Նոր Օռլեանից Իվին Դուգասը ամենախոշոր, բնական, աֆրո մազերի, հպարտ տիրուհին է, նրա մազերի շրջագիծը կազմում է 1մետր 32 սմ:
10.1940-ն թվերի Best Man բեռնատարը, որը վերածել են հարսանեկան մատուռի, ամենաարագ հարսանեկան մատուռն է աշխարհում, այն կարող է 62 կմ/ժամ արագություն զարգացնել:

Մյուս 2012թ. Գինեսի ռեկորդները նայեցեք Գինես 2012 նշումներում
Դալեկ*-Dalek (Doctor Who episode)-մտածածին, ոչ երկրային մուտանտ արարածներ են, կիբորգներ Սկարո մոլորակից, որոնց նպատակը տիեզերքում բոլոր ոչ դալեկների ոչնչացնելն է , բրիտանական հեռուստատեսության Doctor Who գիտաֆանտաստիկ սերիալից:Բլոգից նյութեր վերցնելուց հղումը պարտադիր է
Комментариев нет:
Отправить комментарий