Մի խումբ հոլանդացի գիտնականներ ստացել են մի այնպիսի նյութ որը պողպատից ավելի ամուր է և կարող է պատվաստվել մարդու մաշկին:
Այծերի
ցեղատեսակի կաթից գիտնականները սինթեզել են մի այնպիսի նյութ, որը 10
անգամ ավելի ամուր է քան պողպատը: Այն իր մեջ պարունակում է այն նույն
պրոտեինը ինչը կա նաև սարդի գործած ոստայնում: Այծի կաթից ստացված
''սարդոստայնը'' հնարավոր է պատվաստել մարդու մաշկին:«Նոր նյութը արդեն փորձարկվել է: Նախագիծը կոչվում է «2,6գ– 329 մ/վրկ». - բացատրում է այդ աշխատանքների ղեկավար Ջալիլա Էսսաիդին: Դրա մեջ արտացոլված է փորձանմուշի զանգվածը և դրա վրա բաց թողնված փամփուշտի արագությունը: Աշխատանքի նպատակն է մաշկի մեջ պարունակվող կերատինը փոխարինել գիտնականների կողմից ստեղծված գերամուր մետաքսով:
Սկզբում արհեստական մաշկի նմուշում աճեցվում է կենդանի մաշկը, որը տևում է մոտ 5 շաբաթ, հետո ստացված նյութի վրա հրազենից արձակվում է փամփուշտը:
«Չնայած որ փորձի արդյունքները կատարյալ չեն, այնուամենայնիվ արդեն կարելի է ասել որ նախագիծը գիտաֆանտաստիկան դարձնում է իրականություն», –վստահ է էսսաիդին :
«Եթե գիտնականների մտահաղացումը իրականություն դառնա, այդպիսի մարդկանց վրա արձակված փամփուշտները նման կլինեն սարդոստայնի մեջ ընկած մեղուների», -իր բլոգում պնդում է Էսսաիդին:
մասամբ կամ լրիվ արտատպելու դեպքում նշեցեք հոդվածի հղումը. http://lurerarm.blogspot.com/2011/08/blog-post_24.html
վիդեոի կոդը ձեր կայքում տեղադրելու համար.
<object class="BLOG_video_class" contentid="392d9c6ffff635c7" height="266" id="BLOG_video-392d9c6ffff635c7" style="clear: left; float: left;" width="320"></object>
Комментариев нет:
Отправить комментарий