Ճապոնիայում, աշխատանքի վայրում, հոգնածության հետևանքով հանկարծամահության համար գոյություն ունի հատուկ բառ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գործատուները իրենց աշխատողներին վճարում էին միայն աշխատանքի վայրում գտնվելու ժամանակահատվածի համար, մնացած ժամանակի համար չէին վճարում: Արդյունքում շատ ճապոնացիներ հարկադրված էին աշխատել, արտաժամ, առանց հանգստյան օրերի որպեսզի կարողանան իրենք իրենց ինչ որ կերպ կերակրել: Դա բերում էր գերհոգնածության և հիվանդությունների:
Առաջին նման դեպքը արձանագրվել է 1969թ. մի 29 տարեկան ճապոնացու մոտ, ճապոնական թերթերից մեկի կազմակերպության աշխատավայրում:
Երբ 1980թվականներին գերհոգնածության հետևանքով իրենց աշխատավայրում մի քանի ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյաներ մահացան, ԶԼՄ-րը սկսեցին պարբերաբար անդրադառնալ և տեղեկացնել նման դեպքերին և վիճակագրությանը: 1987թ սկսած Ճապոնիայի աշխատանքի նախարարությունը ամեն տարի հրապարակում է կարոսիի հետևանքով արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը:
2000թ Ճապոնիայի վարչապետ Կեյձո Օբուտիի մահվան պատճառը կարոսին էր, որը աշխատելով օրական 12 ժամից ոչ պակաս, իր վարչապետության 20 ամիսների ընթացքում ընդամենը 3 հանգստյան օր է ունեցել:
լուրը վերցվեց


Комментариев нет:
Отправить комментарий