![]() |
| By Anmol Gupta |
Այժմ գալիս ենք մեր այս թեմային' պատանեկան սերը- պարզապես հրապուրանք է դեպի հակառակ սեռը, թե դա իսկական սեր է:Իմ կարծիքով, դեռահասների մոտ սերը առավել շատ հրապուրանքի է նման քան իսկական սիրո :
Չեմ ասում որ պատանիների մոտ ի սպառ բացառում եմ իսկական սերը, բայց դա առավելապես հրապուրանք է:
----------------------------------------------------------------------------
Օրինակ սերը որը սկսվում է ուսումնական հաստատությունում դա միմյանցով հիանալու երևույթ է, որովհետև այդ տարիքում ուսանողները ամենից շատ հակված են հիանալ հակառակ սեռով, այդ տարիքում նրանք ավելի անկեղծ են միմյանց հանդեպ քան երբևե նախկինում էր:
Նրանք նաև ըստ հակառակ սեռի բնազդային համակրանքի, միմյանց հետ անցկացրած ժամանակի միայն այդ մասով են իրարով հրապուրված:
Մյուս պատճառը հիմնականում այն է, որ ուսուցիչները և ծնողները ավարտական դասարաններում կամ ԲՈւՀ-ում սովորող երեխաներին անընդհատ շեշտում են սովորելու անհրաժեշտության և կարևորության մասին, որ դա փայլուն ապագա ունենալու կարևոր նախապայման է, որ սովորելու ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն չդարձնել կողմնակի բաների վրա և այլն:
Սովորելու և քարոզների պրոցեսը ճնշում է կողմնակի զգացմունքները, ցանկությունները:
Սեր առաջին հայացքից:
Շատ ժամանակ անցկացնելով զուգընկերոջ հետ ավելի շատ եք իմանում նրա տարբեր որակական հատկանիշների մասին, հետևաբար ավելի ճիշտ կարելի է հետագա համատեղ կյանքը գնահատել ու հետևություններ անել , դա ավելի խելացի ձև է ձեր ամուսնական կյանքը դասավորելու համար:
Հապշտապ որոշումները ամուսնության հարցում ամուսնալուծման հիմնական պատճառ կարող են լինել, անգամ երբ սիրով են ամուսնացել:
Այսպիսով տղաներ, խորհուրդ կտամ չհավատալ ''սեր առաջին հայացքից''- սիրուն: Երբ դեռ սովորում եք ուսումնական հաստատություններում պետք չէ շտապել, ձեզ ժամանակ տվեք և քանի որ նոր սկսված անձնական հարաբերություններում աղջիկներն էլ առանձնապես թույլ չեն տալիս գնալ արագ ֆիզիկական մերձեցման:
Ձեզանից ոմանք կարող են մտածել ես ճիշտ չեմ, որ համարում եմ պատանեկան սերը միայն հրապուրանք է, բայց կրկնում եմ ես չեմ բացառում այնպիսի փաստ երբ իսկական սեր կարող է առաջանալ, դա այն դեպքում երբ հաղթահարվի բոլոր այս խոչընդոտները և սերը ի վերջո հաղթանակ տանի:
Քանի որ իսկական սերը -անպարտելի է ու ի վերջո հաղթում է, և դա անբասիր և անխոցելի զգացողություն է:

Комментариев нет:
Отправить комментарий