08 августа 2011

Ելենին գիսավորը մոտենում է Երկրին

 
Արգենտինյան ոչ երկրային կյանքի ձևերի մասնագետներից մեկը. գիտնականների կոմից հարգանք վայելող Սերխիյո Տոսկանոն ասում է որ Ելենին գիսավորը Երկիր է բերում այլմոլորակային քաղաքակրթություն, ըստ նրա այն իր ուղեծրով Երկրին կմոտենա սեպտեմբերին: Արգենտինացու ասածները շատերը վերագրում են տարօրինակ կատակի, բայց որ կոմետայի ետնամասում այդ կարգի երկնային մարմինների համար արտասովոր պրոցեսներ են տեղի ունենում,  խոստովանում են բոլորը, այն բոլոր գիսավորներից առաջին հերթին տարբերվում է իր չափսերով և հսկայական պոչամասով:
Շատերի կարծիքով Ելենինը նույնն է ինչ առասպելական Х մոլորակը, Նիբիրուն: Գիսավորը  Երկրի վրա կարող է ուժեղ երկրաբանա-մագնիսական հուզումներ և բնության աղետներ առաջացնել:
Տարօրինակ է որ այդ ամսին ԱՄՆ-ն նախատեսել է ազգային անվտանգության համակարգի փորձաքննություն անցկացնել, միթե՞ կոմետան է դրա պատճառը:
Հիշեցնենք որ առասպելական գիսավորը առաջինը անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, Նյու-Մեքսիկոյի աստղադիտարանի տվյալների հիման վրա հայտնաբերել էր ռուսաստանի Կելդիշի անվան համալսարանի գիտաշխատող Լեոնիդ Ելենինը, որի անունով էլ կոչվում է:
Սերխիո Տոսկանան պնդում է որ գիսավորի պոչամասում կլաստեր կա, այսինքն միևնույն նյութից տարբեր էլեմենտների հետ կազմված միացություններ, դա ըստ արգենտինացու նշանակում է որ գիսավորի ետնամասում այլմոլորակային տիեզերանավ կարող է լինել  որը գտնվում  է այդտեղ տիեզերական մասնիկների հոսքերի հարվածներից պաշտպանվելու նպատակով կամ պսևդոգիսավոր լինել: Գիտնականը որը աստղային աշխարհը ուսումնասիրելու 40 տարվա փորձ ունի, իր ենթադրությունները հիմնավորման համար հղում է Ելենինը հետազոտող  չինական սարքավորումներից ստացվող տվյալների վրա, չինացի մասնագետները իրենց հերթին այդ ուղությամբ  համատեղ աշխատում են ՆԱՍԱ-ի կենսաբանական ծրագրերի տնօրեն Ռոզի Ռեդֆիլդի հետ:
Այսպիսով ինչով է իրականում տարբերվում այս գիսավորը մյուսներից. Այն մի քանի օրվա ընթացքում ընդունակ է փոխել իր ուղեծիրը, մերթ լայնանալով և հակառակը, դա հաստատվում է Կանարյան կղզիների աստղադիտարանի աստղագետները : Գիտնականները հայտարարում են որ գիսավորի տրամագիծը նույնպես անընդհատ փոխվում է, այդպիսի երևույթներ նախկինում նման աստղային մարմիններից ոչ մեկի մոտ չի նկատվել: Ամենակարևորը հաստատվում է որ գիսավորի ետնամասում կլաստերներ կան , այո հենց կլաստերներ որովհետև դրանք ըստ տարբեր աղբյուրներից հաստատվող տվյալների երկուսն են, ըստ գիտնականների հիպոթեզի գիսավորի ուղեծրի փոփոխման պատճառը հենց Սերխիոյի կողմից նույնպես նշված  կլաստերներն են:
Սենյոր Կոստանայի հաշվարկների համաձայն, գիսավորը կմոտենա Երկրին մինչև 60 000 կիլոմետր, որը 5 անգամ ավելի փոքր է քան Երկրի և Լուսնի միջև ընկած տարածությունը, այդ ըստ ամենայնի բոլորի համար ճակատագրական իրադարձությունը ըստ նրա տեղի կունենա 2011 թվականի սեպտեմբերի 10-ին:
Կբերի դա տիեզերական մասշտաբի աղետի թե ոչինչ  էլ տեղի չի ունենա դժվար է ասել, բայց Նիբիրուի մասին լեգենդները նոր թափ և հիմնավորումներ են ստանում, որը ըստ լեգենդի 3500 տարին մեկ մոտենում է Երկրին, մյուս կողմից հարկավոր է նկատել որ 3500 տարի առաջ ոչ մի արտասովոր բան էլ տեղի չունեցավ բավականին ուսումնասիրված եգիպտական քաղաքակրթության հետ, իսկ եթե բախումը տեղի ունենար մարդկության հետագա քաղաքակրթության գոյության մասին ընդհանրապես խոսք լինել չեր կարող:
-----------------------------------------
կարդացեք նաև

Նորություններ Ելենինի մասին: '' X_Մոլորակի'' առաջին լուսանկարները STEREO-B GSFC / NASA ից:

------------------------ 

այս հոդվածի հղումը

http://lurerarm.blogspot.com/2011/08/blog-post_08.html

 


Комментариев нет: