17 августа 2011

Ելենին գիսավորի 2011թ. օգոստոսի 16 դիտարկումը NASA STEREO-B -ից

http://stereo.gsfc.nasa.gov/
Նկարները արվել և Երկիր են  ուղարկվել NASA  STEREO-B տիեզերական ապարատի  վրա գտնվող HI-1 աստղադիտակից, 7 միլլիոն կիլոմետր հեռավորությունից : Գիսավորը շարունակելով մոտենալ, օգոստոսի 15 -ից սկսած մտել է HI-1 աստղադիտակի նոմինալ տեսանելիության տիրույթ և արդեն կարողանում է անդադար պատկերներ  ուղարկել, տես  նկարներից կազմված տեսանյութը,  նշմարվում է գիսավորի ''պոչը'', նկարը և այս պոստի գրառումը հիմնված է  NASA պաշտոնական կայքի տվյալների վրա.  http://stereo.gsfc.nasa.gov/gallery/item.php?id=selects&iid=154 : Ներկա պահին Ելենին գիսավորը Երկրի վրայից թույլ նշմարելի է : Ըստ NASA -ի, արդեն օգոստոսի վերջին, գիսավորին իր պոչով Երկրի վրայից հնարավոր է  անզեն աչքով տեսնել այն երևալու է որպես ոչ պարզ լուսավորվածությամբ հետագծով մի  աստղի նման: 
NASA -ն հավաստիացնում է որ Ելենինը չնայած իր ահռելի չափերին Երկրի համար վտանգ չի ներկայացնում, քանի որ գիսավորը իր  ուղեծրով մոտենալով Երկրին ամենամոտ հեռավորությունը կազմելու է  - 0.23 AU (Astronomical Unitsաստղաչափական միավոր) դա հավասար է 34 միլլիոն կիլոմետրի, (այդ հեռավորությունը սպասվում է հոկտեմբերի կեսերին), որը  բավական մեծ հեռավորություն է Երկրի վրա ազդեցություն գործելու համար:


նայել երկու անգամ մեծ այստեղ
կոդը <object class="BLOG_video_class" contentid="2780100b5b129e47" height="266" id="BLOG_video-2780100b5b129e47" width="320"></object>

Комментариев нет: