Այն տեղի է ունենում միջնադարյան Պամպլոնաի Սան -Չերնինի հատվածում և Սան-Ֆերմինի հովանավոր քանդակի Սան Նիկոլա գյուղում: Ցուլերին բաց թողնելուց առաջ շատ վազորդներ հավաքվում են աղոթքի տրադիցիոն արարողակարգի, որում Սուրբին խնդրվում է զերծ պահի վազելու ընթացքում հնարավոր սպասելի վտանգներից:
Առավոտյան ժամը 8-ին ազդանշանային հրթիռը (չուպինացո) ազդարարում է որ դարպասները բացվել են և ցլերը բաց են թողնված, սա վերջին զգուշացումն է փողոցներում հավաքված հազարավոր մարդկանց և նշանակում է հետդարձի ճանապարհ չկա փողոցներով վազող ցլերից խուսափելու համար: Երկրորդ հրթիռը ազդարարում է որ ցլերը անցնելով Կուեստա դե Սանտո-Դոմինգո փողոցով հասել են քաղաքապետարանի մոտ: Այստեղից ցլերը վազելու են մյուս Մերկադերես և Էստաֆետա փողոցներով և փորձառու մարդիկ գիտեն որ սկսվում է ամենավտանգավոր վրաերթերը կատաղած ցլերի հետ: Վերջում ցլերը հասնում են հեռախոսակայանի մոտ գտնվող արգելապատնեշներով շրջապատված շրջանով և միջանցքով մտնում են ստադիոն այստեղ սկսվում է դոբլադորը, նրանց դեռ միջանցքում դիմավորում են տոռերոները : Երորդ հրթիռը ազդարարում են որ բոլոր ցլերը տեղ են հասել:
4-րդ հրթիռը նշանակում է որ արարողությունը ավարտվել է և քաղաքային իշխանությունները սկսում են հաշվել զոհերին , օգնություն ցույց տալ բոլոր վիրավորներին:
lurerarm.blogspot.com

Комментариев нет:
Отправить комментарий