23 июля 2011

10 տարօրինակ ստրեսային լարվածությունը թուլացնող միջոց (2 մաս)





6 ) Հայկու  
Լավ բաները երբեմն գեղեցիկ ձևավորում են ունենում, հայկուն ճապոնական  փոքրիկ պոեզիայի տեսակ է, սովորաբար եռատող է հինգ, յոթ և հինգ վանկերով: 
Ստեղծվել է 17-րդ դարի բանաստեղծ Բասեի կողմից:
Դրանք մտորումներ են, հարց ու պատասխան, բնության մասին, կարճ ոտանավորների
տեսքով: Դա տրամադրում է քեզ զգալ բնության գրկում և շնչառությունը ավելի խորն է դառնում, -ասում է Կետլին Ադամսը:



7 ) Ծաղկե լոգանք

Գալիս է դեռ հին ժամանակներից, ծաղիկների և խոտերի բույրը ներթափանցելով մաշկի միջոցով ունենում է առողջարար ազդեցություն, մարմնին հաղորդում է լրացուցիչ էներգիա, կարող է թուլացնել լարվածության սիմպտոմները-ասում է Էյմի Ե.Ռայպը:

Կարելի է այդ նպատակով օգտագործել անանուխի, լավանդայի և այլն եթերայուղերը, մի քանի կաթիլ լցնելով վաննայի  ջրի մեջ:


8 ) Խոզանակով մերսում

Երբ խոզանակով պատրաստված (բնական- կենդանական մազից տվյալ դեպքում խոզի մազից) մաքրում ենք մաշկը գրգռվում են մաշկի մոտ գտնվող նյարդային վերջույթները և դա հանգստություն է պարգևում.- Լորի Ստայլսմիտը խորհուրդ է տալիս դա անել լոգանք ընդունելուց առաջ:

Լավ կլինի անել առավոտյան ժամերին, դեպի սրտի ուղությամբ կատարվող շրջանաձև շթումներով: 
Մի օգուտ ևս. այդ գործողությունը կատարելով բջիջների տրոհվում են, որոնք թափանցելով արյան մեջ այնուհետև երիկամների միջոցով օրգանիզմը սկսում է մաքրվել թույնավոր նյութերից, հետևաբար մարդը իրեն ավելի աշխույժ է զգում:




9 ) Ասեղնաբուժություն

Ստրեսը սովորաբար մեր օրգանիզմում
լարվածություն է առաջացնում որի պատճառով արգելափակվում է էներգիաների ներհոսքը: Ասեղնաբուժությունը, որի բուժիչ նշանակությունը 2000 տարուց ավելի պատմություն ունի, հայտնի որոշակի  կետերում ասեղների միջոցով խթանվում են էներգակիր հանդիսացող ուղիները, ակտիվանում է արյան հոսքը որը հնարավոր է փակված լիներ այն նպաստում է էնդորֆինների մղմանը-ասում է Ռայպ Բաթը: 
Ստրեսի սիմպտոմների, բարկության, հուսահատության և ջղագրգիռ վիճակների ժամանակ պետք է ազդել և խթանել երիկամների ուղու վրա, այն գտնվում է ոտքերի մեծ մատերի և երկրորդ մատերի արանքում:

10 ) Ստեղծեք մթություն
Էլէներգիայի գյուտից առաջ մարդիկ արթնանում էին լուսաբացին և քնում արևը մայր մտնելու հետ: Այժմ քնելուց մենք քնում ենք ինչ որ որոշակի արհեստական լուսավորվածությունների պայմաններում, դա վատ է անդրադառնում մեր օրգանիզմի վրա քիչացնելով մելատոնինի առաջացմանը դառնալով լարվածության պատճառ օրգանիզմում-ասում է Ստայլսմիտը: 

Այդ պատճառով նա առաջարկում է ննջասենյակում քնելու ժամանակ ստեղծել լիակատար մթություն, անջատելով բոլոր լույսի աղբյուրները իսկ լուսամուտներից կախել այնպիսի վարագույրներ որ փողոցային լույսերը ներս չթափանցեն :


առաջին մասը կարդալու համար սեղմեք այստեղ
Source
արտատպելու դեպքում հղումը http://lurerarm.blogspot.com/2011/08/10_02.html :

Комментариев нет: