Լ Կղզին, որի տարածքի պատկանելության շուրջ բազմիցս հայտարարություններ էին արել Հնդկաստանը և Բանգլադեշը ամբողջությամբ ջրի տակ է անցել:Ինչպես հաղորդում է ''Indian Express'' թերթը Նյու-Մուր (New Moore) կղզին որին տիրելու իրավունքի համար 30 տարի վիճում էին Հնդկաստանը և Բանգլադեշը, կլիմայի տաքացման և Համաշխարհային օվկիանոսի բարձրացման հետևանքով ջրի տակ է անցել
Կղզին որ զբաղեցնում էր 10 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում էր Բենգալական ծոցում, հայտնի էր նաև Պուրբաշա, Հարավային Տալպաթի անուններով: Այս կղզին չուներ մշտական բնակչություն:
Այն բանից հետո երբ 1981թվականին հնդկական ռազմածովային ուժերը կղզու վրա ծածանեցին հնդկական դրոշը այն դարձավ վիճելի տարածք երկու պետությունների միջև, բայց այժմ այդ պրոբլեմը լուծված է. ինչպես ցույց են տալիս տիեզերական արբանյակից կատարված վերջին նկարահանումները կղզին ամբողջովին ջրի տակ է անցել:
Комментариев нет:
Отправить комментарий