17 июля 2013

Գունաթերապիա. Գույներն ազդում են մարդու օրգանիզմի վրա

Գիտանականների հետազոտությունները ցույց են տվել, որ գույները ազդում են մարդու տրամադրության և ինքնազգացողության վրա:
Գույների ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա:

Եթե գերհոգնած եք և դեպրեսիվ, ապա կրեք կարմիր գույնի հագուստ կամ աքսեսուարներ, ինչի արդյունքում կավելանա ձեր ակտիվությունը և դուք կլցվեք դրական էներգիայով:

Եթե դյուրագրգիռ եք, նկատվում է ախորժակի կորուստ, ապա դրանք էներգիայի սակավության նշաններ են, ինչը կարելի է լրացնել կենսուրախություն ներշնչող դեղին գույնի միջոցով: Աշխատավայրում առավել ակտիվ լինելու համար աշխատասենյակում խորհուրդ է տրվում ունենալ դեղին գույնի երանգներով նկարներ, կամ ինտերիերի այլ տարրեր:

Եթե ունենք բրոնխների հետ կապված խնդիրներ` կօգնի հաղթահարել նարնջագույնը կամ դեղնադարչնագույնը:

Սիրտ-անոթային խնդիրների, գլխացավի և աչքերի հոգնածության դեմ հաջողությամբ հնարավոր է պայքարել կանաչավուն գույների օգնությամբ:

Մաշկի դյուրագրգռությունը հաջողությամբ կանցկացնի երկնագույնը: Այն նաև օգնում է հանգիստ քնել, հետևաբար ննջարանը ցանկալի է կահավորել երկնագույն երանգներով:

Կապույտ գույնը ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց համար է օգտակար:

Սեզոնային սուր ռեսպիրատորային վիրուսային վարակը առավել հեշտությամբ կարելի է հաղթահարել ձեր զգեստապահարանում վարդագույնի գերակշռելու դեպքում:

Մանուշակագույն հագուստ կամ
աքսեսուարներ կրեք այն դեպքում, երբ խնդհիր ունեք երիկամների հետ:

Իսկ եթե ձեզ պետք է հանգստանալ, օգտվեք կապտա-կարմիր երանգներից:
Աղբյուր`
 Aysor am

Комментариев нет: